Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են. Օմանի ԱԳՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են՝ հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը: Նրա խոսքով՝ պատճառը տեխնիկական խնդիրներն են:


Հանդիպման նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ կողմերը համաձայնության հասնեն:


Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Հռոմում: 


Նա նշել էր, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններից առաջ իրանական պատվիրակությունը հանդիպում կունենա եվրոպական երեք երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության պատվիրակությունների հետ։