Մայրաքաղաքում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում:


Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ:


Մանրամասները՝ տեսանյութում։