Երևանում բախվել է 4 ավտոմեքենա, կա տուժած. մեքենաներից մեկը պատկանում է ԱԺ պատգամավորի

Մայիսի 2-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը: 


Կայքի տեղեկություններով՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, ով մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացել է: 


Նշվում է, որ «Lexus»-ը վարել է ԱԺ պատգամավորի թոռը՝ 18-ամյա Գագիկ Մելքոնյանը: