Ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդի իմ հաշվին, չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել․ Վահե Հովհաննիսյան

Ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդի իմ հաշվին, չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

Նախարարը նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, այդ ուսումնասիրության շրջանակներում իրենից պահանջվել են որոշակի պարզաբանումներ․ «Ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր՝ այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել: Այդտեղ, ըստ էության, երևում են իմ հայտարարագրածի ապացույցները: Եթե խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը պարզաբանում կստանան»,- ասաց նա: