Բայց ով ինչ գրի, ամեն դեպքում գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է: Իհարկե, այս լուրը գրելուց վերնագրերը կրկին կլինեն մանիպուլյատիվ: Բայց ով ինչ գրի, ամեն դեպքում գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել:


«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։


180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզանականը։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզանականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։


Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան 159-րդն է, Իրանը՝ 176-րդ, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։