Ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է  Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը:


«Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ձերբակալված 4 անձանցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է։ Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- 1Lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։


Մեր տեղեկություններով՝ նշված աշխատակիցը կաշառքը ստացել է վարորդական իրավունքի վկայականում կարգեր ավելացնելու համար: