Բայց այս վերլուծությունը ակտուալ է, եթե պատգամավորը ճիշտ է ասում, հակառակ դեպքում՝ Ալիև ավագի երաշխավորագրով կոմունիստ դարձած Քոչարյանը Ադրբեջանին հերթական նվերն է մատուցում. Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Հեյդար Ալիևի երաշխավորագրով Ադրբեջանում Կոմկուսի անդամ դարձած Ռոբերտ Քոչարյանն(սրա մասին պատմել է Վենեդտիկտովը) ասել էր,- «Հայերն են պատերազմը սանձազերծել»։


Այսօր նրա խմբակցության պատգամավորն ասում է,- «Քոչարյանը հայերին չի մեղադրել, իշխանությանը նկատի ունի»։


Եթե պատգամավորի ասածով է, ապա լեզվամտածողության առումով Քոչարյանը իշխանության մասին խոսելիս օգտագործում է «նրանք՝ հայերը» ձևակերպումը, ավելի պարզ ասած՝ Քոչարյանի համար հայերը «նրանք» են, ոչ թե «մենք» կամ էլ «հայերը» նա ընկալում է որպես պիտակ, որն էլ փորձում է կպցնել իշխանությանը։


Չեմ պատկերացնում, որ Հայաստանի որևէ մի կուսակցության մասին խոսելիս ասեմ՝ «նրանք՝ հայերը» , կամ «հայերը»։ Ոչ թե նրա համար, որ հայ չեն, այլ եթե ասեմ հայերը, ուրեմն ես էլ հետներն եմ, ես էլ եմ նրանց թվում։


Բայց այս վերլուծությունը ակտուալ է, եթե պատգամավորը ճիշտ է ասում, հակառակ դեպքում՝ Ալիև ավագի երաշխավորագրով կոմունիստ դարձած Քոչարյանը Ադրբեջանին հերթական նվերն է մատուցում։