Հիմնանորոգվել է դեպի Դսեղ տանող ճանապարհի կամուրջը

Հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ - Դսեղ - /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։


Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 մլն դրամ։