Իրավաբանության «գուրու», ՀՀ արդարադատության նախկին նախարար, գործող Սահմանադրության «ծնողներից» մեկը՝ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու թույլ տվեք ասել՝ անհուսալի գործընթացին և «ֆիրմեննի» ժպիտը դեմքին ազդարարել՝ պետք չէ իմպիչմենթի գործընթացին այդքան պարզունակ մոտենալ՝ փորձելով մեկնաբանել, թե՝ «այ վաղը իմպիչմենթ տեղի կունենա, թե ոչ։ Հարցը բարձրացրել են ոչ այդքան պրիմիտիվ մարդիկ՝ Ազգային ժողովում։ Երկու հոգին էլ, որ եղել են նախաձեռնող, միշտ մեզ զարմացրել են իրենց մտքի ճկունությամբ, հետաքրքիր շարժառիթներով»,-ազդարարել է սերժսարգսյանական շրջանի իրավագիտության հայրերից մեկը՝ փաստորեն «չափավոր պրիմիտիվ» որակելով նախաձեռնության հեղինակներին՝ հանրային գործիչներ Էդգար Ղազարյանին և Նարեկ Մալյանին։ «Իմ կարծիքով, քանի որ իմպիչմենթը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում։ Ինձ թվում է այս նախաձեռնության նպատակն այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել իր ջանքերը և քննարկի այդքան կարևոր հարցը։ Ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու։ Այլ նպատակ դա այս պահին չի հետապնդում։ Իմ կարծիքով։ Պրոցեսն ինքնին անխուսափելի է։ Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, հիասթափության մասին խոսք լինել չի կարող»,-ազդարարել է Հարությունյանը։ Ըստ նրա՝ անվստահություն հայտնելու գործընթացը «շատ ողջամիտ է, և կարող է հաջողությամբ պսակվել, եթե լինի հանրային շատ մեծ ճնշում և այդ դեպքում և ՔՊ-ի անդամ պատգամավորները ևս կմիանան, կարող եք չկասկածել դրանում։ Որ պարագայում կարող է լինել հանրային ճնշում։ Այն ունի մի շարք նախադրյալներ։ Նախադրյալներից մեկը վարչապետի միասնական թեկնածուն է նաև»։
Դավիթ Հարությունյանի մասին, անկեղծ
ասած, ավելի լավ կարծիք ունեինք, կարծում էինք՝ ՀՀԿ-ի սակավաթիվ ադեկտվատ ու քաղաքական «նյուխ» ունեցող գործիչներից է։ Բայց,
փաստորեն, սխալվում էինք։ Փաստորեն, ըստ նրա,
բավական է, որ ընդդիմությունը հայտարարի վարչապետի թեկնածուի մասին և վե՜րջ, ժողովուրդը
տրնգի ու քոչարի պարելով դուրս կգա փողոց ու կճնշի ԱԺ-ին, ՔՊ-ի պատգամավորներն էլ կմիանան իմպիչմենթին՝ դրանից բխող հետևանքներով։
Նկատենք՝ խոսելով վարչապետացուի մասին Հարությունյանը բացահայտել է ընդդիմադիր դաշտում
առկա «լիդերասովը»՝ 2022 թվականից ցայսօր ընդդիմությունն այդպես էլ ի վիճակի չեղավ
մի խելքը գլխին, ժողովրդի կողմից քիչ թե շատ ընդունելի, տանելի մի թեկնածու գտնել իր
շարքերում և առաջադրել որպես վարչապետի թեկնածու։
Ինչ վերաբերում է ՔՊ-ականների՝
իմպիչմենթի գործընթացին միանալու մասին Հարությունյանի համոզվածությանը, ապա նա երևի
թե 2018-ի հեղափոխության «ֆուրորի տակ է, մտածում է՝ ինչպես ՀՀԿ-ականները փողոցային
ճնշման տակ միացան Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու գործընթացին, այնպես էլ նույնը
տեղի կունենա այժմ։ Արդ, առաջարկում ենք Նիկոլ
Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնողներին «մտքի ճկունություն»,
կրեատիվ մոտեցում ցուցաբերել՝ անվստահություն
հայտնել Փաշինյանին և միաժամանակ հենց նրա
թեկնածությունն էլ առաջադրել որպես վարչապետի նոր թեկնածու։ (Որքան գիտենք՝ Սահմանադրությունը նման սահմանափակում, արգելք չի
նախատեսում)։ Այդ դեպքում մեծ հավանականությամբ ՔՊ-ականները կմիանան գործընթացին և
կողմ կքվեարկեն Փաշինյանի վերավարչապետացմանը։
Հ․Մ․