Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ովքեր ակնկալվում էր, որ պետք է գտնվեին Մոսկվայում Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա առթիվ, առողջական խնդիրներ ունեն և վերջին օրերին չեղարկում են պլանավորված հանդիպումները։ Լուրը հայտնում է «Գազետո ռու»-ն։
ԱՄՆ այցի ընթացքում
Վուչիչը վատացել է, չի կարողացել հանդիպել Դոնալդ Թրամփի հետ և վերադարձել է Բելգրադ,
որտեղ նրան հոսպիտալացրել են։ Ֆիցոն մայիսի սկզբին առանց բացատրության չեղարկել է մի
շարք հանդիպումներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Սլովակյան լրատվամիջոցները
մատնանշում են քաղաքական գործչի ենթադրյալ առողջական խնդիրները՝ հիշեցնելով, որ նա
մեկ տարի առաջ մահափորձի էր ենթարկվել։