Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում ծառը կոտրվել և ընկել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի

Մայիսի 4-ին՝ ժամը 03:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։


Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ երթևեկությունը վերականգնվել է։