Skype-ն այսօրվանից չի աշխատելու

Skype կապի ծառայությունը կդադարեցնի գործունեությունը մայիսի 5-ին, ասվում է օգտատերերին ուղղված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նշվում է, որ այն «տեղափոխվում է» Teams, որը թույլ կտա մուտք գործել Skype-ի մուտքային տվյալներով։


Skype-ից Teams-ին անցումը անվճար է օգտատերերի համար և չի պահանջում հաշվի մուտքագրման տվյալների փոփոխություն։


Skype-ի տվյալները օգտատերերի համար հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվարը