2021-ին Քոչարյանին վարչապետ կարգող Gallup-ը ցանկանում է համոզել, որ իր սոցհարցումներն անաչառ են. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.


2021-ին Քոչարյանին վարչապետ կարգող Gallup-ը հիմա ցանկանում է համոզել, որ իր սոցհարցումներն անաչառ են։


 2021-ի ընտրությունների նախաշեմին նույն Gallup-ը հայտարարում էր, որ Քոչարյանի ու Փաշինյանի շանսերը գրեթե հավասար են, տեսանք ինչքան էին հավասար։


 Հիմա նույն Gallup-ը համոզում է, թե Քոչարյանի վարկանիշը բարձրացել է։ Իսկ Gallup-ի վարկանիշից ինչ կա՞։


 Որքան մոտենանք 2026-ի ընտրություններին, Քոչարյանի գովքն անող Gallup-ը բարձրացնելու է Քոչարյանի վարկանիշը, ծանոթ պրակտիկա է։