Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

Մայիսի 6-ին՝ ժամը 14:06-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բախվել են Opel, Chevrolet, Lexus և Opel Combo մակնիշների ավտոմեքենաները։


Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և երկու ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։