ՌԴ քաղաքացին ռուսական զորամասի «ՈւԱԶ»-ով Գյումրի-Ոսկեհասկ ճանապարհին հետիոտնին վրաերթի է ենթարկե

Մայիսի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վրաերթ կատարած վարորդը ՌԴ քաղաքացի է։