Նոր ուղղություններ՝ Երևանից․ Wizz Air ընկերությունից հայտնում են

Նոր ուղղություններ Երևանից. «Մենք հպարտ ենք մեր 34-րդ բազան բացելով Երևանում՝ մեկնարկելով 8 նոր երթուղիներ 6 երկրներում՝ կապելով Հայաստանը Եվրոպայի ավելի մեծ մասի հետ, քան երբևէ։ Գները սկսվում են ընդամենը €29.99-ից։ Սա ևս մեկ մեծ քայլ է ճանապարհորդությունն ավելի մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ բոլորի համար»,-հայտնում են Wizz Air ընկերությունից։


Նոր ուղղությունները կներառեն Համբուրգը, Մեմմինգենը, Նեապոլը, Բարին, Պրահան, Պաֆոսը, Բուխարեստը և Նիցան։