Քաղաքացիակենտրոն լրատվություն
Պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին ու Հայաստանին են պատկանում, և դա քննարկման ենթակա չէ: Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետի՝ ՌԴ մեկնելու որոշմանը:
«Մենք 300 հազար զոհ ենք տվել՝ ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել, ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ: Եթե ինձնից ուզում եք որևէ այլ գնահատական, ես չունեմ այլ գնահատական»,- ասաց նա: