Կոռուպցիայից է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում ժամանակ առանց սկզբից քեշը տեսնելու որևէ որոշում չի կայացրել․ Խաչատրյանը՝ ՀՀԿ-ին

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյան անունով մի հանրապետական ֆեյսբուքյան իր էջով փորձել է անդրադառնալ, եթե այդպես կարելի է կոչել, Երևան քաղաքին, քաղաքապետարանին և առհասարակ քաղաքում տեղի ունեցող աննախադեպ ծավալներ ունեցող աշխատանքներին։


Հանրապետականները մոռացել են երևի իրենց և իրենց քաղաքական թիմի անդամների կողմից Երևանը կառավարած ժամանակահատվածը։ Կոռուպցիայից է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում ժամանակ առանց սկզբից քեշը տեսնելու որևէ որոշում չի կայացվել։


Մահվան վերելակներ, հուսահատության գազելներ, հարուրավոր բակեր, պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ, սպորտային դպրոցներ, երաժշտական դպրոցներ, լուսավորման արդիականացված համակարգ և մի շատ երկար։շարքով խնդիրներ....


Բա լուծեիր, Հանրապետական կուսակցություն,


Լուծեիր ձեր Տարոն Մարգարյանի, ձեր չոռնի Գագոների և մյուսների ժամանակ։


Տասնամյակներ շարունակ երևանցուն թողնելով վատ ու սարսափելի պայմաններում` դուք հիմա ինչի՞ մասին եք առհասարակ փորձում խոսել։


Եվ այո վերը նշված խնդիրները հենց մենք ենք լուծել, մեր քաղաքական ուժն է լուծել և շարունակելու ենք լուծել ու ոչ մի հանրապետական, ոչ մի դաշնակ, ոչ մի կոռումպացված և ժողովրդի կողմից մերժված մեզ չի կարող կանգնեցնել ։