ՔՊ-ից հեռացված Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը նախաձեռնում է իմպիչմենտ

Լյովա Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Որպես ՄԱՍԿ կուսակցության վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարել, որ նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ):


Վարչապետի մեր թեկնածուի անունը կհայտարարենք սույն թվականի Մայիսի 20-ին։


Հիշեցնենք, որ «Միասնական ազգային սահմանադրական կուսակցության» հիմնադիրներն են ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Կուսակցության նախագահ էր ընտրվել Հովիկ Աղազարյանը, փոխնախագահ՝ Հակոբ Ասլանյանը։