Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

Վատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։


 Լևոն XIV-ը ելույթ է ունեցել կարդինալների կոլեգիայի առջև՝ խոստովանել է, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել նրանցից յուրաքանչյուրի վրա առջևում գտնվող ճանապարհին։


Հռոմի նորընտիր պապը նաև հայտարարեց, որ Տերը իրեն է վստահել գանձը, որպեսզի նա լինի դրա «հավատարիմ կառավարիչը»։