Քար կտրող հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

«Մետտա Գրուպ»-ին պատկանող արտադրամասերից մեկում քար կտրող հաստոցի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, հայտնում է Shamshyan.com-ը



Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել հաստոցի մեջ, դեռևս պարզ չէ։