Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times

Պակիստանը շարունակում է հրետակոծել հնդկական դիրքերը՝ չնայած հրադադարին: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։


«Հնդկաստանի ՀՕՊ ուժերը հետ են մղում Սրինագար քաղաքի մոտակայքում օդային հարձակումները»,-հայտարարել է Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի գլխավոր նախարար Օմար Աբդուլլահը։


Նշենք, որ Հնդկաստանը և Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության էին եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ՝ հայտարարել էր Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել էր, որ դա հնարավոր է դարձել գիշերը տեղի ունեցած երկար բանակցություններից հետո։