Վթար՝ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են

Մայիսի 11-ին՝ ժամը 18:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։