Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Գառնի գյուղի սկզբնամասում ճակատ ճակատի բախվել են «Սուզուկի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են: