Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1508 քաղաքացի) հետ է ստացել 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +131 միլիոն դրամ):
Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկ մարդու հետ ստացած կրեդիտի միջին չափը 90.2 հազար դրամ է: