Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան, Գազան և Ուկրաինան։ Ֆիդանը ընդգծել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման կարևորությունը նրա կայունության և բարգավաճման համար։ Ընդգծվել է ԱՄՆ քաղաքացի Իդան Ալեքսանդրի ազատ արձակման կարևորությունը ՀԱՄԱՍ շարժման կողմից։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ», – հայտնել է գործակալության զրուցակիցը։