Ցեխի մեջ նստածները խոսում են մաքրությունից․ Բռնվեք, ձեր ու ձեր տերերի մասին դեռ շատ բաներ ունենք ասելու․ Կոնջորյանը՝ Թովմասյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Քիչ առաջ Թագուհի Թովմասյանը հաստատեց, որ ինքը ունի միանգամից 3 բնակարան Երևանում և ասաց, որ պատրաստվում է 4-րդը գնել:



Այդ ինչպե՞ս է Թագուհի Թովմասյանը դարձել 3 բնակարանի տեր մինչև պատգամավոր դառնալը, այն էլ Երևանում: Ինչպե՞ս է որպես լրագրող, Թովմասյանը միանգամից 3 տուն գնել այն հոռի ժամանակներում, երբ հայտնի էր, թե ինչ համեստ ֆինանսական դրության մեջ էին իրական և անաչառ լրագրողները:



Ո՞ր լրագրողական ծառայության և հմտությունների համար է Թագուհի Թովմասյանը ձեռք բերել միանգամից 3 բնակարան նախկինների հոռի ժամանակներում:



Հիշեցնեմ, որ օրեր առաջ Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ երանի է տալիս Սերժի ժամանակվա կոռուպցիոն համակարգին:



Հ.Գ. Ցեխի մեջ նստածները խոսում են մաքրությունից: Բռնվեք, ձեր ու ձեր տերերի մասին դեռ շատ բաներ ունենք ասելու: Սա դեռ ծաղիկներն են: Չնայած, ճանճն ինչ իմանա` ծաղիկն ինչ է: Ճանճը այլ բան է տենչում»: