7 տարի ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ստոր լուտանքներ կպցրել ու չե՞ք մտածել պետության մասին. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արծվիկ Մինասյանի հայտարարություններին:


«Արծվիկ Մինասյանը ԱԺ ամբիոնից կրկնակի ստանդարտների մաստեր կլաս է անում, ասում է՝ անընդհատ մի՛ տվեք նախկին նախագահների անունները, մի՛ ասեք հանցագործ են, կոռուպցիոներ են. դրանով թուլացնում եք պետությունը:


Մի նախկին նախագահ կար, այս դեպքում կասեր՝ «յաաա, իրո՞ք»: Յոթ տարի շարունակ ինչ ասես չեք ասել ՀՀ ղեկավարին, ամենաստոր լուտանքները կպցրել: Էդ ժամանակ չե՞ք մտածում պետությունը թուլացնելու մասին: Ընդ որում կառավարության գործող ղեկավարի մասին է խոսքը, որը բազմաթիվ մարտահրավերների է դիմակայում»,- գրել է Հարությունյանը: