«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը

«Նոան» Հայաստանի կրկնակի գավաթակիր է։


Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցաշարի խաղարկության եզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։


«Նոայից» դուբլ գրանցեց Հելդեր Ֆեռեյրան, մեկ գոլ էլ խփեց Մաթեուս Այասը, «Արարատ-Արմենիայից» դարպասի գրավմամբ աչքի ընկավ Մարիուս Նուբիսին։


«Նոան» նախորդ անգամ Հայաստանի գավաթը նվաճել էր 2020 թ., երբ եզրափակիչում 11-մետրանոցներով կրկին հաղթել էր «Արարատ-Արմենիային»։ Այդ ժամանակ թրիլերային սցենարով անցած խաղում լրացուցիչ ժամանակից հետո լուսատախտակին եղել է 5-5 հաշիվը։


«Արարատ-Արմենիան» նախորդ տարի գավաթակիր դառնալուց հետո չկարողացավ պաշտպանել տիտղոսը։


Հայաստանի գավաթ, եզրափակիչ


«Նոա» - «Արարատ-Արմենիա»` 3-1