Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե մտադիր է հեռանալ Դոնալդ Թրամփի վարչակազմից՝ 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներ սկսելու նպատակով։
«Ես ի սկզբանե ծրագրել եմ աշխատել նախագահ Թրամփի վարչակազմում մինչև նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը»,-հայտարարել է Ռուբիոն՝ ընդգծելով, որ սիրում է իր աշխատանքը։
Անդրադառնալով 2028 թվականի նախագահական ընտրություններում իր հնարավոր առաջադրման մասին հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարը հստակ պատասխան չի տվել։