ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լևոն Քոչարյանի լկտի սուտը ամբիոնից հնչեցնելիս, դեմքը հոր նման ծամածռելով խոսելու փոխարեն՝ հիշեք, որ հանրությունը շատ լավ հիշում է:
Հաշվի նստեք այդ նույն հանրության կարծիքի հետ, որովհետև մոլորեցնել բոլորին միշտ չի ստացվելու։
Դուք էիք՝ անհայրենիքը, որ բանակցային ամբողջ փաթեթը դրեցիք սեղանին՝ հանձնելու տրամաբանությամբ։
Եվ այսօր ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԻՑ խոսում է մի մարդ, որի ընտանիքն ունի և անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով.
•
22 անշարժ գույք
•
2 գույքի գնման իրավունք
•
3 միլիոն դոլար կանխիկ
•
985 միլիարդ դրամի պարտատոմսեր
•
1.4 միլիոն դոլարի բանկային ավանդ
•
Մասնակցություն 15 իրավաբանական անձերում (այդ թվում՝ Նաիրի Ինշուրանս, Տոյոտա Երևան և այլն)
•
Փոխառությունների պահանջի իրավունքներ՝
• 45 մլն դոլարի
• 8.3 մլրդ դրամի
• 260 մլն ռուբլու
• 590 հազար եվրոյի
•
2 տրանսպորտային միջոց
•
3.8 մլրդ դրամի չափով ձեռք բերված գույք
•
Ընդհանուր առմամբ՝ մոտ 20 միլիարդ դրամի գույքային արժեք։
Եվ այս ամենից հետո դուք եք խոսում արդարությունից, օրենքից ու կոռուպցիայի դեմ պայքարի՞ց: