Արմավիրում ուժեղ կարկուտ է տեղացել

Արմավիրի մարզի Նալբանդյան և Ջանֆիդա համայնքներում ուժեղ կարկուտ է տեղացել։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` կից տեսանյութ հրապարակելով։


Կադրերում երևում է, որ ավտոճանապարհը ծածկված է կարկուտի շերտով։ Թե ինչ վնաս են հասցրել տեղումները գյուղատնտեսությանը, դեռևս հայտնի չէ։