ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ զրուցել ենք երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի, Լևոն Քոչարյանի պահվածքի և իշխանության անելիքների մասին։
Պատգամավորը նախ ներողություն
խնդրեց քաղաքացիներից՝ երեկվա ԱԺ դրսևորումների և ընդհանրապես այդ որակի քննարկումների
համար։
«Իրականում, ՔՊ-ն բավականին բարդ
դրության մեջ է հայտնվել, որովհետև իսկապես դժվար է ներքաշել մեր ընդդիմությանը քաղաքակիրթ,
կառուցողական քննարկումների դաշտ։ Ես իմ ելույթում ԱԺ ամբիոնից սրա մասին խոսել եմ,
բայց իմ խորին համոզմամբ, այլընտրանք, քան կառուցողական ընդդիմադիր դառնալու «Հայաստան»
դաշինքի և «Պատիվ ունեմ» կուսակցությունների համար ուղղակի չկան։ Ըստ էության, այս
դրևորումները կարելի է ընդամենը գնահատել կամ բնորոշել որպես Հայաստանի Հանրապետության
քաղաքական դաշտի ռեսուրների վատնում կամ սպառում կամ մաշում, ինչպես իրենց սիրած ձևակերպումներում
հաճախ կարելի է լսել»,- ասաց պատգամավորը։
Իսկ կոնկրետ Լևոն Քոչարյանի մասով
պատգամավորն ասաց, որ մեծ առանձնահատկություն ընդհանուր ֆոնից զատ պետք չի տեսնել,
սա ընդհանուր մի գծի շարունակություն է, որը ինչ-որ պահի նման դրսևորում կունենար,
և վստահ է, որ եթե նրանք չվերանայեն իրենց գործելակերպը՝ ինչ-որ պահի դրությամբ նմանատիպ
դրսևորումներ միգուցե այլ դերակատարների կողմից ևս կհրահրվեն։
«Ես կարծում եմ, որ սա հարց է,
որը ՔՊ-ն պետք է իսկապես լրջորեն քննարկի իր ներսում։ Եվ մենք պետք է հասկանանք՝ ինչպես
ենք վարվում ընդհանրապես էս դրսևորումների հետ, որովհետև սա անարգանք է ՀՀ-ին, ԱԺ- նկատմամբ, որպես ինստիտուտ և հետևաբար,
սա անարգանք է մեր ժողովրդի, մեր հասարակության նկատմամբ, ովքեր քվեարկել են մեր օգտին՝
ամենևին նպատակ չունենալով նման ցածրորակ քննարկումների ականտեսը լինելու»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան