Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Մայիսի 16-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանն ու Տաթևիկ Գասպարյանն այցելել են Վանաձոր համայնք՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին։



«Այցի ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Վանաձորի համայնքապետի ժպ. Արկադի Փելեշյանի հետ միասին այցելել ենք Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզ, որը կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում և որի բացումը տեղի է ունենալու առաջիկայում։


Հաջորդը հիմնանորոգված Տիկնիկային թատրոնի շենքն էր։ Այն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով և արդեն պատրաստ է փոքրիկ հանդիսատեսների համար ներկայացումների ցուցադրության։



Եղել ենք նաև Տերյան փողոցում, որի հիմնանորոգման համար համար պետական և համայնքային բյուջեից հատկացվել է 206 մլն. դրամ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։


Ծանոթանացել ենք նաև պետական բյուջեի միջոցներով կառուցվող Վանաձորի թիվ 19 և 13 դպրոցների շինաշխատանքների ընթացքին»,- սոցցանցի էջում գրել է պատգամավորը։