168․am-ը հղում անելով
Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանին նյութ է հրապարակել նշելով, թե մայիսի 17-ին, Չարենցավանում
նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնողի նիստ, որը տեղի
է ունենալու Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցում։
Ըստ լրատվականի՝
Չարենցավանի բնակիչն իրենց ասել է, որ տարբեր օջախների նախկինում դիմել են,
որպեսզի անցկացնեն քաղաքական հավաք, սակայն բոլոր տեղերից իրենց մերժել են։ Բայց
քանի որ ՔՊ-ն է ուզում, նրանց չեն մերժել։
«Ուզում եմ
հասկանալ՝ այդ ո՞ր օրենքով են արվեստի դպրոցն օգտագործում ու տրամադրում են, որ
ՔՊ-ն ժողով անի, եթե այդպես է, թող դպրոցներից մեկն էլ մեզ տան, մենք քաղաքական
ժողով անենք, բնականաբար, չեն տալու»,- ասել է Գևորգ Հակոբյանը 168.am-ին։
Մենք
զրուցեցինք Չարենցավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՔՊ
տարածքային խորհրդի նախագահ Արթուր Գալստյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ մայիսի
17-ին ՔՊ-ն արվեստի դպրոցում հանդիպում է անցկացնելու։
Միաժամանակ
Գալստյանը շեշտեց, որ նույն դահլիճը անհատույց տրամադրվել է նաև այլ հանդիպումների
համար՝ այդ թվում ընդդիմադիր հավաքների։
«Էն
Սրբազանն է եկել՝ դահլիճը անհատուց տրամադրվել է, դաշնակներին է տրամադրվել,
Քոչարյանի տղան է եկել Արթուր Վանեցյանի հետ՝ համայնքապետարանը անհատույց տվել է
դահլիճը։ Հիմա էլ մենք ենք դիմել՝ մեր խմբակցությունը, համայնքապետը նույն կերպ
մեզ է տրամադրել։ Ոչ աշխատանքային օր է, մյուս դեպքերում անգամ աշխատանքային
օրերին է տրամադրվել», - ասաց Արթուր Գալստյանը։
168am-ին դիմած քաղաքացին, ըստ Գալստյանի, «Ազգային ժողովրդական բևեռի» համակիր կամ անդամ է։ Դա է պատճառը, որ նախորդ դեպքերով դժգոհություն չի ներկայացրել, քանի որ այդ ժամանակներում «Բևեռն» աջակցում էր այսպես կոչված «սրբազան շարժմանը»։