Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք զրույցից առաջ ինքը «ուժեղ ձեռք» ունի։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ռուսաստանի նախագահի դիրքորոշմանը ծանոթ անձի խոսքով՝ Պուտինը վստահ է, որ
իր զորքերը կկարողանան տարեվերջին ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը և լիակատար
վերահսկողություն հաստատել չորս տարածաշրջանների նկատմամբ, որոնք նա հայտարարել է
Ռուսաստանի մաս (խոսքը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մասին է):
Սա նշանակում է, որ Պուտինը հազիվ թե ինչ-որ էական զիջում անի Թրամփին
այսօրվա զրույցի ընթացքում։ Իր հերթին, եվրոպացի առաջնորդները մտահոգված են, որ
ԱՄՆ նախագահը կարող է փորձել պարտադրել կարգավորումը՝ անկախ ամեն ինչից։