Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին։
«Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ, Հանրապետության հրապարակում նրա դեմքի ջղաձգումները տեսնելով, որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծ այդ օտարը, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որ խոպան էր եկել իր թայֆով, հանկարծ չվերադառնա։ Իր մտածելակերպն օտար է հայ մարդուն, նա օտար է Հայաստանում, նա Հայաստանին վերաբերել է որպես խոպան․ եկել են՝ այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու։ Մարդասպաններ են»,- ասել է Սիմոնյանը։