ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքից հանելու հարցը. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի տարածքից հանելու հարցը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Աբսուրդ է, դա աբսուրդ է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման բան չի քննարկվում։


Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, ԱԺ նախագահն ասել է. «Չեմ բացառում, որ խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները մոտ ապագայում կշարունակվեն երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով։ Ես սա ենթադրում եմ։ Դա լավ նորություն է»։