«Այս իշխանությունն ընդունում է, որ տգետ են, որ ձախողվել են։ Առաջարկում եմ Նիկոլի կերպարով տգիտության էմոջի պատրաստել և այդ բառի փոխարեն օգտագործել»,- իր վերջին հարցազրույցում հայտարարել է երկիրը 10 տարի կառավարած, ժամանակակից հայերենը բռնաբարած, մայրենի լեզվով գրված երկու բառում՝ «հաղթանակած երիտասարդություն», «գրագիտության» «մաստեր կլասս» ցույց տված Ռոբերտ Քոչարյանը։
Հարց է ծագում՝ մասնավորապես ինչի՞ հետ է ասոցացվում
ընտանյոք հանդերձ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող, ինչպես ժողովուրդն
է ասում՝ «մի տակ վերնաշապիկով» Հայաստան եկած ու միլիարդներ, մեծաթիվ գույք կուտակած
Ռոբերտ Քոչարյանը, որի կառավարման 10 տարիները ասոցացվում են արյան ու սպանդի՝ «Հոկտեմբերի 27-ի» ու «Մարտի 1»-ի, կոռուպցիայի,
տնտեսական մենաշնորհների, հովանավորչության, ունեզրկման, ամենաթողության և այլ աղտեղությունների
հետ։ Անկեղծ ասած, երբ վերոթվարկյալը հաշվի առնելով պատկերացրիք այդ էմոջին, մեր առջև
խոյացավ մի էակ, որին, թերևս, կպատշաճեր «բեջուռա կենդանի» տերմինը։
Այնպես որ, կարելի է «Ռոբերտ Քոչարյան» անուն-ազգանվան
փոխարեն այսուհետ գործածել «բեջուռա կենդանի»։ Իսկ Քոչարյանի հետ ասոցացվող համապատասխան
էմոջիի պատրաստման և կիրառման նպատակով այս պահից սկսած հայտարարվում է նախագծերի մրցույթ։
Հ․Մ․