ՌԴ Գլխավոր դատախազությունը Amnesty International-ը հայտարարել է «ոչ ցանկալի» կազմակերպություն


ՌԴ Գլխավոր դատախազությունը Amnesty International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է «ոչ ցանկալի» Ռուսաստանում, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։


ՌԴ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Amnesty International-ի լոնդոնյան գրասենյակը ծառայում է որպես «գլոբալ ռուսաֆոբ նախագծերի նախապատրաստման կենտրոն, որը վճարվում է Կիևի ռեժիմի հանցակիցների կողմից»։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ կազմակերպության ակտիվիստները «անում են հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում ռազմական բախումը ուժեղացնելու համար՝ նրանք արդարացնում են ուկրաինացի նեոնացիստների հանցագործությունները, կոչ են անում ավելացնել նրանց ֆինանսավորումը և պնդում են, որ մեր երկիրը քաղաքականապես և տնտեսապես մեկուսացվի»։


Կազմակերպության անդամները, ինչպես հայտարարել է ՌԴ Գլխավոր դատախազությունը, «աջակցում են ծայրահեղական կազմակերպություններին» և «ֆինանսավորում են օտարերկրյա գործակալների գործունեությունը»։