«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված անկախ պատգամավորներ
Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսեցին վարչապետին անվստահություն հայտնելու
գործընթաց։ Նրանք դրեցին իրենց ստորագրությունները, պաշտոնապես ներկայացրեցին վարչապետի
թեկնածունին՝ Էդմոն Մարուքյանին։
Հայաստան» և «Պատիվ
ունեմ» խմբակցությունները համատեղ ունեն ուղիղ 34 պատգամավոր՝ այնքան որքան պակասում
է 36 ստորագրություն ունենալու համար։ Կստորագրե՞ն արդյոք անկախ 2 պատգամավորների նախաձեռնության
տակ։
Հայաստան դաշինքի առանորդ
Ռոբերտ Քոչարյանի՝ իր հետ աֆիլացված լրատվամիջոցների հետ հարցազրույցից կարելի է ենթադրել,
որ չեն էլ պատրաստվում ստորագրել։
«Հայաստան» խմբակցությունից
մեզ ասացին՝ դեռ չեն քննարկել Աղազարյանի և Ասլանյանի նախաձեռնությանը միանալ-չմիանալու
հարցը։ Արդեն 2 օր է ինչ Մարուքյանը հայտարարել է, որ համաձայնել է նրանց առաջարկին՝
լինել վարչապետի թեկնածու, անգամ ուղիղ եթերում կապ է հաստատել ընդդիմադիր խմբակցությունների
ղեկավարների հետ, սակայն հարցը «Հայաստան» խմբակցությունում անգամ չեն քվեարկել։
«Պատիվ ունեմ»-ից ԱԺ-ում
ոչ ոք չկար։ Նրանք չպատասխանեցին նաև մեր հեռախոսազանգերին։ Աննա Մկրտչյանն ասաց՝ հանդիպման
է, չի կարող խոսել։
Հակոբ Ասլանյանը հայտարարեց՝
գնդակը գտնվում է ընդդիմադիրների դաշտում։
Անվստահություն հայտնելու
գործընթացը նախաձեռնողներն ու նրանց թեկնածուն անլուրջ են համարում ժամանակից առաջ
ընկնելն ու գործընթացների հաջորդ փուլերը մանրամսնելը․ նաև ստրատեգիան չեն ուզում բացահայտել։
Ի պատասխան Ռոբերտ
Քոչարյանի ասածի, թե նախահեղափոխական իրավիճակ է պետք Հակոբ Ասլանյանն ասում է՝ իրենք
սկսել են գործընթացը, ընդդիմադիրները պետք է ստորագրեն, եթե ուզում են Փաշինյանին անվստահություն
հայտնել, մնացածն իրենց գործն է։
Պլաններում կա՞ կրիտիկական
զանգվածը հավաքելու, փողոցով ճնշումներ գործադրելու։ Ասլանյանը նույնպես հաջորդ քայլերի վերաբերյալ չուզեց բացահայտումներ
անել։
Եթե ընդդիմադիր 2 խմբակցությունները
այլ թեկնածու առաջադրեն Աղազարյանն ու Ասլանյանը բացաում են, որ կտան իրենց ստորագրությունները։
Անգամ եթե ընդդիմադիրներին
հաջողվի 36 ստորագրություն հավաքել, գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար
անհրաժեշտ կլինի ՔՊ-ական պատգամավորներից առնվազն 18-ի ձայնը։ Բայց «Քաղաքացիական պայմանագրից»
ոչ միայն չեն միանա գործընթացին, այլև այն անլուրջ են որակում։
Մանրամասն՝ տեսնայութում
Վովա Հակոբյան