Հերքում ենք «տաղավարային» խոսակցությունները և հայտնում՝ պարոն Սիմոնյանը առնչություն չունի մեր ընկերության հետ․ «Ալիանս 64»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Ալիանս 64» ՍՊ ընկերության հայտարարությունով, որում մասնավորապես ասվում է․


Սիրելի հայրենակիցներ՝


Պաշտոնապես հայտարարում ենք, որ երեկ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ քաղաք Երևան, Սարմեն 88 և Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։


Նշված շենքերը կառուցվել են և պատկանում են միայն «Ալիանս 64» ՍՊ ընկերությանը։


Եվ ևս մեկ անգամ հերքում ենք այդ «տաղավարային» խոսակցությունները և հայտնում, որ պարոն Սիմոնյանը ընդհանրապես առնչություն չունի մեր ընկերության հետ, ուստի խնդրում և հորդորում ենք ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և նման անհիմն ապատեղեկատվություն չտարածել։


«Ալիանս 64» ՍՊ ընկերության

հիմնադիր Վ.Սնխչյան