Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկ ավագանու նիստի ժամանակ քոչարյան ռոբերտի շահերը սպասարկող «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մի քանի անդամներ, իրենց բնորոշ ժեստիկուլյացիայով, բարձր տոնայնությամբ, շուտասելուկի նման, իրար հերթ չտալով ամբիոնի մոտից գոռում էին կոռուպցիայի, վատ աշխատանքի մասին, մեզ մեղադրում տարատեսակ անհասկանալի ու մեր հետ ոչ մի կապ չունեցող բաների մեջ, օրինակ, իրենց ընկերոջ կնոջ ավտոմեքենան պայթեցնելու մեջ, իբր թե ընկերոջ ակտիվ քաղաքական գործնեության պատճառով, ստեղ են ասել քամին մեռավ ցրտից, ավտոյի թեման եթե չլիներ չէինք էլ իմանա, որ նման անուն և ազգանունով ավագանու անդամ կա, չնայած հիմա էլ չեմ հիշում։
Տղերք, ուժը բարձր գոռալու ու ձեռքով, ոտքով խոսելու մեջ չի կամ tik-tok-ում ամբաղ-զամբաղ խոսելու ու լայքեր հավաքելու, ուժը ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մեջ է, իսկ այդ ճշմարտության մեջ դուք մարդասպան, թալանչի, հողատու, ազգությամբ ալբանացի, ադրբեջանական կգբ գործակալ քոչարյանի շահերը սպասարկողներն եք, ում միակ նպատակը Հայաստանը ցարի ոտքերի տակ մատաղ անելն է։ Արցախը վկա։
Այն քոչարյանի, ում 10 տարվա իշխանազավթության տարիներին Երևանում 45 մանկապարտեզ է օտարվել, մեջ-մեջ արվել, ծախվել, քաղաքը զարգանալու փոխարեն դառել էր ցնցոտի հիշեցնող մի բան, որի «լավ թիքեքը» կամ իրանով էր արել քոչարյանը կամ էլ որպես «գույք պարտքի դիմաց» հանձնել հյուսիսային տիրոջը։
Երկու լուսանկար եմ տեղադրում այս գրառման տակ։
Մեկում մի սենյակ փող ա, այդքան քոչարյանից դատախազությունը հիմա բռնագանձում ա։ Մոտավորապես 200մլն դոլար!!! Մի սենյակ փող!!! Ու դա թալանի մի մասն է, ընդամենը!!!
Այդ փողը մեր և մեր երեխաների չունեցած մանկապարտեզներն ու խաղահրապարակներն են, վերելակներն ու տանիքները, ճանապարհներն ու մայթերը, այգիներն ու պուրակները, սպորտդպրոցներն ու մշակույթի տները, ավտոբուսներն ու տրոլեյբուսները։
Դրանք մեր չունեցած զենքն ու զինամթերքն են։
«Մայր քոչարյանականներ», նայեք երկրորդ նկարին։ Գիտեք ինչ ա? քոչարյան-սերժ զույգի օրոք Օմարի Արծվի զենքից մնացած փտած կոթն ա, որն այնքան հին ու փտածա եղել, որ մարտական հերթապահություն անող զինվորի ձեռքում ա մնացել ։
Երեկ ձեզնից մեկը ամբիոնի մոտ Արծիվների մասին շարադրություն էր գրել, բերել ու կարդում։
Նայեք այս զենքին։ քոչարյանը Արծիվ տղերքին այ սենց զենքովա պահել, այ սենց փտած զենքովա կանգնացրել խրամատում` միլիարդավոր զենքեր առնող ադրբեջանցու դիմաց։ Հաջորդ անգամ, երբ գաք ավագանու նիստին ու որոշեք հոխորտալ և մեզ ինչ որ բանի մեջ մեղադրել, հիշեք, ականջներիդ էլ օղ արեք, որ դրա ոչ բարոյական իրավունքը ունեք, ոչ էլ իրավական ու առհասարակ, քոչարյանը ոնց իշխանություն չկարողացավ լինել, այդպես էլ ընդդիմություն։
Մի բան էլ, գուցե իմանաք ու մեզ էլ լուսավորեք,
քոչարյանը առաջին միլիոն դոլարը, որը իր գերտաղանդավոր տղերքը դարձրին միլիարդներ, կարող ա Ալբանիայից է հետը բերել, թե եղնիկներով թուրքական սվիտրն է բանկերից մեկում գրավ դրել ու դիմացը ստացել։
Դեռ այսքանը...