Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին ու հրապարակել վերջինիս՝ տարիների վաղեմության հայտնի նկարներից մեկը:


«Քոչարյանի՝ Տանզանիայում որսն ու ոսկու հանքը։


Կոռուպցիայից զառանցող Քոչարյանը պետք է բացատրի, թե ինչպես Տանզանիայում դարձան ոսկու հանքի տեր։


Բաժնետեր են դարձել մի ընկերության(ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ), որը Տանզանիայում զբաղվում է ոսկու, ադամանդի ու այլ թանկարժեք քարերի, մետաղների հանքարդյունաբերությամբ։


Սրանով է նաև բացատրվում 2008 թվականից հետո Քոչարյանի ու որդու այցը Տանզանիա, որտեղ սատկած առյուծ էին թամբում։


Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից պահանջում է բռնագանձնել «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեքը՝ մոտ 2մլրդ դրամ»,- գրել է Չախոյանը: