«Կոնտրոլի տակ». իմ բառապաշարում նման արտահայտություն չկա. Սերժ Սարգսյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին

«Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ, լրագրողների հետ զրուցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը՝ անդրադառնալով Քոչարյանի այն արտահայտությանը, որ Սարգսյանը  2018թ. իշխանափոխությունից  առաջ  իրեն ասել է. «Ամեն ինչ կոնտրոլի տակ է»:


Հիշեցնենք,  Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նոր մեղադրանքն առնչվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնմանը, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը:


20 տարվա վաղեմության գործը առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և «Եռաբլուր» պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր: