ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Կառավարության
այսօրվա առաջարկած փոփոխությունները լայն որեն քննարկվում են, մինչդեռ ամենակարևոր
դրույթը վրիպեց շատերի ուշադրությունից:
Մեկ այլ դրույթով առաջարկվում է, որ մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալ ցանկացող արական սեռի քաղաքացիները վճարեն 15 միլիոն դրամի պետական տուրք։
Ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը պիտի սահմանի Կառավարությունը։
Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարությունը պետք է սահմանի տվյալ զորակոչին համապասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը։
«Յուրաքանչյուր զորակոչից առաջ Կառավարությունը պետք է սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասրդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Բնականաբար, եթե չունենա նման հնարավորություն, Կառավարությունը այդ զորակոչին նման որոշում չի ընդունի։ Այսինքն, մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»,- նշեց նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստում: