Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսրայելին Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացանք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման մասին, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք հանդես ենք գալիս ընդդեմ ատելության և բռնության բոլոր դրսևորումների»,– ասվում է X-ում ԱԳՆ–ի պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ։
Հիշեցնենք` այսօր Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ, նախնական տվյալներով` երիտասարդ զույգ։