Սպանել են Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների. Կասկածյալը բացականչել է՝ «Ազատություն Պաղեստինին»

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել տեղի հրեական թանգարանի մոտ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը։


Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածյալին, որը ճանաչվել է որպես Չիկագոյի 30-ամյա բնակիչ Էլիաս Ռոդրիգես։ Ձերբակալելիս նա բացականչել է՝ «Ազատություն Պաղեստինին»։ Ականատեսներից մեկը CNN-ին պատմել է, որ կրակողը իրեն ներկայացրել է որպես միջադեպի ականատես և ավելի քան 10 րոպե սպասել է, մինչև ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։ Ձերբակալությունից հետո կասկածյալը հայտարարել է, որ «դա արել է հանուն Գազայի»։


ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Իեխիել Լեյթերը հայտնել է, որ մահացած տղամարդն ու կինը «երիտասարդ զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանադրվել»։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը հրաձգությունը անվանել է «հակասեմական ահաբեկչության գարշելի ակտ»։


 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտարարել, որ «հակասեմականությունը, ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում»։