Խոշորացույցով հետևելու ենք․ Սարիկ Մինասյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Նոր է, դեռ մի ամիս է՝ աշխատում է, մի ամսում չես կարող գնահատական տալ․ կաշխատի, կտեսնենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ նշել է Գյումրիի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանը, ով այսօր ևս մասնակցել է ավագանու արտահերթ նիստին։



«Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք։ Բյուջե չկա, բյուջեի նախագիծը մինչև չլինի, չենք կարող ասել՝ թերացումները շատ են, քիչ են։ Դեռ ժամանակ կա, ժամանակավրեպ է գնահատական տալը Մեր ծրագիրն է՝ մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիներին։ Խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին, իրականացվող ծրագրերին»,- նշել է Մինասյանը։