Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով ռազմագերիների փոխանակումը կտևի երեք օր, «Դոժդ» հեռուստաալիքին հայտնել է ուկրաինական «Ուզում եմ ապրել» նախագիծը։ «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրները նաև հայտնել են, որ փոխանակումը կտևի մի քանի օր, ենթադրաբար՝ երեք։
«Դոժդ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ փոխանակումն արդեն սկսվել է բելառուսա-ուկրաինական սահմանին։
Փոխանակման մեկնարկի և ժամկետների մասին պաշտոնապես չի հայտարարվել։